Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարն արվել է Արցախում։ Իննան կակաչների դաշտում է։ Նա կրում է մարմինն ընդգրկող սեւ երանգի տաբատ, դեղին բլուզ։ Իսկ հրապարակմանը կից գրել է․ «Հիմա բառացիորեն սկսել եմ հասկանալ «արգելված պտուղը քաղցր է» արտահայտության բուն իմաստը...Երբևէ այսքան չեմ ուզել ճամփորդել, քան հիմա... Ինչ լավ գաղափար կլինի չէ, վտանգն անցնելուն պես մի լավ ուղեգիր խաղարկել հետևորդներիս համար... Որ ուղղությամբ կուզեիք»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներն արվել էին տարբեր եկեղեցիների մոտ։ Իննան հրապարակմանը կից գրառման մեջ իր մտահոգությունն էր արտահայել՝ գրելով․ 

 

«Եվ թող ոչ մի հանգամանք, ոչ մի իրադարձություն, ոչ մի համաճարակ և այլևս ոչ ոք երբեք չկարողանա մեզ արգելել եկեղեցի գնալ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, շնորհավոր Սբ. Զատիկ»։