Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է բաց երանգի զգեստ։ Նրա մազերն արձակված են։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Մենք կլռենք ...կողք կողքի նստած...
Որովհետև նույնիսկ մեր լռությունն է խոսուն...
Կհամբուրես ձեռքս ու այն պինդ կսեղմես ափիդ մեջ...
Եվ այդ խավարի ու խուլ լռության մեջ ես մեկ է երջանիկ կլինեմ...
Անձայն ու աննկատ...
...Մեկ անծայր հեռուն նայելով, մեկ ձեռքերիս...Որոնք քեզնով են բուրում...»։