Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերն արվել են Ամբերդում։ Դերասանուհին սպիտակ շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Էս սիրուն սելֆիի պատճառով ճանապարհի կեսը մեքենայի հետեւից քայլել տվեցին»,- հրապարակումը մակագրել է նա։