Դերասանուհի Իննա Խոջամիրյանը լուսանկարների շարք է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներն արվել է տարբեր եկեղեցիների մոտ։ Իննան հրապարակմանը կից գրառման մեջ իր մտահոգությունն է արտահայել՝ գրելով․
«Եվ թող ոչ մի հանգամանք, ոչ մի իրադարձություն, ոչ մի համաճարակ և այլևս ոչ ոք երբեք չկարողանա մեզ արգելել եկեղեցի գնալ։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, շնորհավոր Սբ. Զատիկ»։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարն արվել էր բնության գրկում՝ կակաչների դաշտի ֆոնին։ Դերասանուհին կաշվե տաբատ էր կրում, դեղին շապիկ։ Նա հավաքել էր մազերը, արեւային ակնոց ընտրել։ Նա նշել էր, որ իրավիճակի բարեհաջող ավարտից հետո կգնար Արցախ, հետո՝ Իտալիա։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրան. «Դուք շատ գեղեցիկ եք», «հրաշք աղջիկ»։