Իր Keeping Up With The Kardashians հեռուսատաշոուի շրջանակներում Քիմ Քարդաշյանն այցելել է Քարդաշյանների ընտանեկան բժիշկ Փոլ Քրեյնին, որպեսզի ճշտի իր երեխայի սեռը:
Քիմը բժշկի է այցելել առանց իր ընկերոջ' Քանյե Ուեսթի, փոխարենը' նրան ուղեկցել են մայրը և երկու քույրերը:
Հեռուստաշոուի համար պատրաստված տեսանյութում երևում է, թե ինչպես են բժիշկը նրանց ցույց տալիս երեխային, սակայն ամենապատասխանատու պահին, երբ պետք է ասի երեխայի սեռը, տեսախցիկն անջատվում է:
Քիմը նշել է, որ ինքն ու Քանյեն ցանկանում են երեխայի սեռը գաղտնի պահել:
Ըստ շրջանառվող լուրերի, սակայն, Քիմը աղջիկ է ունենալու: