Բրիտանական The Telegraph պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է ներկայում համաշխարհային շուկայում եղած լավագույն 10 սմարթֆոնների վարկանշային աղյուսակը, որի պատվավոր առաջին հորիզոնակում է հայտնվել Samsung Galaxy S4-ը։

Ի տարբերություն նախորդ մոդելի, այս մեկն ավելի բարակ է, ունի 13 մեգապիքսելանոց տեսախցիկ, կառավարվում է աչքերի շարժումներով։ Այն ունի 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և կշռում է 130 գր.։

2. Blackberry Q10
Կանադական RIM ընկերության Blackberry Q10 սմարթֆոնը գործում է BB10 սեփական օպերացիոն համակարգով։ Այն ունի 2 ակնհայտ առավելություն՝ մարտկոցի լիցքը խնայող էկրան և BlackBerry-ի ավանդական ստեղնաշարը։ Այս 2 հանգամանք էլ շատ կարևոր են շուկայում՝ հատկապես գործարար շրջանականերում, լուրջ հաջողություն ուենալու համար։ Սմարթֆոնն ունի 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ հետևի մասում, և 2 մեգապիքսելանոց՝ առջևում։

3. Sony Xperia Z
Sony ընկեության ամենավերջին սմարթֆոնն ունի HD էկրան, 13 մեգապիքսելանոց տեսախցիկ, ջրակայուն է և շատ բարակ՝ ընդամնեը 8 մմ.։ Հեռախոսը համալրված է 1.5GHz քառամիջուկ պրոցեսորով և կշռում է 146 գր.։

4. Samsung Galaxy S3
Samsung-ի նախորդ Galaxy S3 մոդելը գերիշխող դիրք ունի Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող հեռախոսների շուկայում՝ շնորհիվ գերազանց աշխատանքի, դիզայնի և «խելացի» հավելվածների։ Սմարֆթոնն ունի 8 մեգապիքսելանոց տեսախցիկ, 1.4GHz քառամիջուկ պրոցեսոր և կշռում է 133 գր.։

5. Google LG Nexus 4
LG և Google ընկերությունների համագարծակցության արդյունքում ստեղծված Nexus սմարթֆոնը ևս ներառվել է լավագույն 10 հեռախոսների վարկանիշային աղյուսակում՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։ Այն գործում է Android OS օպերացիոն համակարգով, սակայն, ի տարբերություն մրցակից սարքերի, չի կարող «պարծենալ» մեծ էկրանով։ Սմարթֆոնն ունի 1.5GHz քառամիջուկ պրոցեսոր, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ և կշռում է 139 գր.։

6. HTC One
Թայվանական HTC ընկերության վերջին սմարթֆոնը՝ HTC One –ը, ըստ ամենայնի, կօգնի ընկերությանն իր դիրքերն ամրապնդել սմարթֆոնների շուկայում։ Հեռախոսն ունի 1.7GHz քառամիջուկ պրոցեսոր և կշռում է 143 գր.։ Թայվանական նորույթի գլխավոր հատկանիշներից է առավել կատարելագործված տեսախցիկը, որը ստացել է «գերպիքսելային» անվանումը, ինչպես նաև դրանում ներկառուցված հեռակառավարման վահանակը, որով կարելի է կառավարել հեռուստացույցը և այլ սարքավորումներ։ Բացի այդ, HTC One-ն ունի ամբողջովին ալյումինե դիզայն, ստերեո բարձրախոսներ և ավելի որակյալ էկրան։

7. Apple iPhone 5

Apple-ի iPhone 5-ն ամերիկյան ընկերության երբևէ ստեղծված լավագույն սմարթֆոնն է, որը դիզայնի ու ֆունկցիաների կատարելության համադրություն է։ Այն գործում է A6 պրոցեսորով, ունի 8 մեգապիքսելանոց տեսխցիկ և կշռում է 112 գր.։

8. Samsung Galaxy Note 2
Հարավկորեական Samsung ընկերության ևս մի արտադրանք ներառվել է The Telegraph-ի վարկանիշային աղյուսակում։ Galaxy Note 2 –ը, որը և՛ պլանշետ է, և՛ սմարթֆոն, ունի գերարագ պրոցեսոր, որը հնարավորություն է տալիս հաջողությամբ գործածել այն ինչպես ժամանցի, այնպես էլ աշխատանքի համար։ Galaxy Note 2–ն ունի 1.6GHz քառամիջուկ պրոցեսոր, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ և կշռում է 183 գր.։

9. Nokia Lumia 920
Nokia ընկերության Lumia 920 սմարթֆոնն ամենաթարմն է Lumia հեռախոսների շարքում, որոնք գործում են Windows Phone օպերացիոն համակարգի հիման վրա։ Հեռախոսի «թույլ կողմը» հավելվածների պակասն է ու համեմատաբար ծանր քաշը՝ 185 գր։ Այն ունի 1.5GHz երկմիջուկ պրոցեսոր, 8.7 մեգապիքսելանոց տեսախցիկ։

10. Apple iPhone 4S
Apple-ի նախկին iPhone 4S մոդելը իր հատկանիշներով քիչ է հետ մնում iPhone 5 մոդելից։ Այնուհանդերձ այն համարվում է Apple-ի դասական սմարթֆոններից մեկը, որն ունի 800MHz երկմիջուկ պրոցեսոր, 8 մեգապիքսելանոց տեսախցիկ և կշռում է 140 գր։