Ստորև ներկայացված են աշխարհի թոփ 12 լավագույն նախագահական տները:
Այսպիսով, ցուցակը գլխավորում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը, բնակավայրը՝ տեղակայված ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա պողոտա 1600, Վաշինգտոն հասցեում։ Այս հասցեում են հաստատվել ԱՄՆ նախագահները սկսած 1800 թ-ից՝ Ջոն Ադամսից։
Սա Հնդկաստանի նախագահի պաշտոնական նստավայրն է, տեղակայված է Նյու Դելիում: Պետության գլուխը բնակվում է գլխավոր պալատում, որն ունի 340 սենյակ, հյուրերի ընդունելության համար նախատեսված բազմաթիվ սենյակներ, գրասենյակային տարածքներ և մեծ ու շքեղ պարտեզ:
Իր շքեղությամբ աչքի ընկնող հաջորդ նախագահական նստավայրը Տաջիկստանինն է, այն գտնվում է Դուշանբեում: կրում է նաև Միասնության պալատ եւ Վահդատ պալատ անվանումները:
Ak Orda-ն Ղազախստանի նախագահի նստավայրն է, այն գտնվում է մայրաքաղաք Աստանայում: Շինությունը կառուցվել է երեք տարվա ընթացքում եւ պաշտոնապես բացվել 2004 թվականին: Այն հիմնադրվել է Կոսովոյի 3-րդ նախագահ եւ Կոսովոյի առաջին փոխվարչապետ Բեհջիք Պաչոլլիի կողմից: Նշվում է, որ միայն 23 տիպի մարմար է օգտագործվել հատակի համար:
Ներկայացված հաջորդ նախագահական պալատ, Աբու Դաբիին է (ՄԱԷ): Որոշ մասնագետների կարծիքով, այս պալատը աշխարհում ամենաթանկ նախագահական պալատն է:
Սա Չեխիայի հանրապետության նախագահի նստավայրն է, Պրահայի և ողջ Չեխիայի գլխավոր սիմվոլը: Այստեղ է պահվում Բոհեմյան թագավորության գանձերը:
Ռուսաստան: Մոսկովյան Կրեմլ, մայրաքաղաքի գլխավոր հասարակա-քաղաքական, կրոնական և պատմական համալիր, Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնական նստավայրը։ Գտնվում է Բորովիցկիի բլրի վրա, Մոսկվա գետի ձախ ափին, որտեղ թափվում Նեգլիննայա գետը։
Հետաքրքրական և տպավորիչ շինություն է նաև Թուրքմենստանի` Աշխաբադում գտնվող նախագահական նստավայրը:
Պալատը գնահատվում է շուրջ 250 միլիոն դոլար, այն կառուցված է ֆրանսիական Bouygues շինարարական կազմակերպության կողմից:
Ազդեցիկ շինություն է նաև Կենտրոնական Աֆրիկայում գտնվող Կամերուն պետության նախագահական նստավայրը, գտնվում է այս պետության մայրաքաղաք Յաունդեում: Այս երկրի նախագահները օգտվում են պալատից դեռևս 1982 թվականից, կրում է նաև Միասնության պալատ անվանումը:
Թայվանի նախագահական նստավայր, գտնվում է մայրաքաղաք Թայբեյում: Շինության ճակատի երկարությունը, որը նայում է արևելք, կազմում է 130 մետր: Շենքը նախագծվել է ճարտարապետ Ուեյջի Նագանոյի կողմից Թայվանի ճապոնական իշխանության ժամանակ (1895-1945):
The Flagstaff House-ը նախագահական պալատ է, որը ծառայում է որպես Գանայի նախագահի նստավայր եւ գրասենյակ: Այս հիասքանչ վայրը վերակառուցվել եւ բացվել է 2008 թ. նոյեմբերին, Ջոն Աքիեկում Քուֆուրի կառավարության կողմից: Շինարարության արժեքը կազմել է մոտ 45-50 մլն դոլար:
Նախագահական համալիր, Անկարա, Թուրքիա