Երեկ կայացավ երաժշտական ամենաինտրիգային, ամենասպասված՝ «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողությունը: Արդեն 59-րդ անգամ կարմիր գորգի վրա փայլեցին արտասահմանյան շոու բիզնեսի հայտնիներն՝ աշխարհի ուշադրությունը սևեռելով իրենց վրա:

 

«Գրեմմի» մրցանակաբաշխության ֆավորիտն այս տարի հայտնի երգչուհի Բեյոնսեն էր: Դահլիճը երգչուհուն դիմավորեց հոտնկայս, իսկ երգչուհու ամուսինը, չկարողանալով զսպել հուզմունքը՝ արտասվեց:

 

«Տարվա երգ» անվանակարգում մրցանակի արժանացավ բրիտանուհի Ադելի Hello սինգլը, որին մրցանակը շնորհեց հայտնի երգչուհի Սելեն Դիոնը:

Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթեցին Թայլեր Ջոզեֆն ու Ջոշ Դանը՝ Stressed Out երգով: Երգիչները մրցանակը ստանալիս բեմ դուրս եկան առանց տաբատների: