Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ բարձրակրունկների վրա կանայք ավելի գեղեցիկ և սեքսուալ են: Բայց երբեմն նրանք, տուրք տալով «գեղեցկությունը զոհեր է պահանջում» արտահայտությանը, իրենց առողջության մասին չմտածելով, հագնում են գերբարձր բարձրակրունկներ:

Գիտնականները պարզել են, որ կնոջ համար բարձրակրունկի իդեալական բարձրությունը 2.5 սմ-ն է: Սա այն չափսն է, որը չի խախտում մամնի հավասարակշռությունը եւ նաեւ գեղեցիկ է դիտվում: Բացի այդ, բարձրակրունկով կարելի է անընդմեջ քայլել միայն 20 րոպե, հետո պետք է որոշակի ընդմիջում անել:

Բարձրակրունկների սիրահարներին գիտնականները զգուշացնում են, որ չարաշահելու պարագայում սպառնում են մեջքի հիվանդություններ, հնարավոր է՝ բորբոքվի ողնաշարի նյարդային համակարգը: Բացի այդ, խնդիրներ կարող են առաջանալ դաշտանային ցիկլի ընթացքում: