Մայրությունն ամենամեծ նվերն է, որ տրված է կնոջը: Հարցն այն է, թե երբ է պետք ծննդաբերել:
Կարծրատիպ կա, որ 20-25 տարեկանը հղիանալու ամենաճիշտ ժամանակն է:
Հյուսիսային Կալիֆոռնիայի համալսարանի մի խումբ գիտնականների հետազոտությունն ապացուցում է, որ 35 տարեկանից հետո ծննդաբերությունը բարելավում է մոր մտավոր կարողությունները:
Հետազոտությանը մասնկացել է մոտավորպես 900 կին: Նրանք, ովքեր հղիացել են 35-ից հետո, ավելի լավ ճանաչողական ունակություններ են ունեցել, իսկ այն կանայք, ովքեր 30-40 տարեկանում են ծննդաբերել, ավելի ինքնավստահ են եղել:
Կանայք, ովքեր առաջին անգամ ծննդաբերել են 24 տարեկանում և դրանից հետո, ավելի խելացի են:
Սա կապված է հորմոնների, էստրոգենների հետ: Գիտնականները պարզել են, որ դրանք մեծ ազդեցություն ունեն ուղեղի վրա, հատկապես այն պարագայում, երբ հղիությունը եղել է 35 տարեկանից հետո: