Մեր ընթերցողները վերջերս ահանզանգում էին, որ սերիալային դերասանուհի Շուշաննա Թովմասյանը սիրելի ունի: Խոսակցությունների հիմք էր հանդիսացել Շուշաննա Թովմասյանի անունով ֆեյսբուքյան էջը, որում նշված էր, որ նա հարաբերությունների մեջ է:
Այս մասին զրուցեցինք Շուշաննայի հետ, ով զարմացավ լուրից և հայտնեց, որ սոցիալական ցանցերում մի շարք էջեր կան իր անունով, սակայն ինքը միայն մեկ էջ ունի ֆեյսբուքում. «Այլ սոցիալական ցանցերում էլ էջեր կան իմ անունով, որոնց ես չեմ հետևում: Ցավոք, ոչ մի կերպ հնարավոր չէ պայքարել այդ էջերի դեմ, որոնք կարող են իմ անունից հայտարարություն, ստատուս գրել, իսկ տվյալ դեպքում' ներկայացնել մի կարգավիճակ, որն իմը չէ: Միակ տարբերակն իմ էջն ունենալն էր, որը ես արեցի' բացեցի լայքերի էջ, որի միջոցով շփվում եմ երկրպագուներիս հետ: Այս ընթացքում բավականին շատ լայքեր եմ հավաքել, հուսով եմ երկրպագուներիս շրջանում արագ կտարածվի այն, որ ես միայն այդ էջին եմ հետևում և չեն հավատա այլ էջերով տարածված տեղեկատվությանը»:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին' Շուշաննան նշեց, որ ընտրյալ չունի: «Սիրտս ազատ է, այնպես որ, որևէ հիմք չկա, որ նման խոսակցություններ տարածվեն»,- եզրափակեց դերասանուհին: