Բոլոր մարդիկ էլ ունեն վախեր եւ դա սովորական է: Ոմանք վախենում են մթությունից, ոմանք` բարձրությունից, ոմանք` ինքնաթիռով թռչելուց` սրանք մարդկանց ամենատարածված վախերն են: Բայց հաճախ մարդկանց սարսափեցնում են անսովոր երեւույթները: Այդպիսի վախերը կոչվում են ֆոբիաներ:
Հայտնի մարդկանց օրինակով ձեզ կներկայացնենք ֆոբիների մի քանի տեսակ.
Պամելա Անդրերսոնը վախենում է հայելիներից: Ի տարբերություն շատ կանանց` նա նախընտրում է իր արտացոլանքը չտեսնել հայելու մեջ:
Ջոնի Դեփը վախենում է ծաղրածուներից. «Ինձ դուր չի գալիս նրանց սարսափելի make up-ն ու կեղծ ժպիտը»,-ասում է դերասանը:
Ումա Թուրմանը վախենում է փակ տարածություններից. ««Սպանել Բիլին» ֆիլմում, երբ ինձ փակում են դագաղի մեջ, ես, իսկապես, սկսում եմ բղավել: Դա դերասանական խաղ չէր: Ինձ համար սարսափելի է փակ տարածությունում հայտնվելը»,-նշել է դերասանուհին:
Կարմեն Էլեկտրան վախենում է ջրից: Նա նշել է, որ ջրին մոտ գտնվելն անգամ իրեն սարսափ է ներշնչում:
Բիլի Բոբ Թորոնթոնը վախենում է հին կահույքից: Աստղը նշում է. «Երբ տաածքում հին կահույք կա, ես չեմ կարողանում շնչել, եւ, նման միջավայրում, նույնիսկ, չեմ կարող ուտել»:
Սրանք աստղային տարօրինակն ֆոբիաներից միայն 5-ն էին: Հետաքրքիր է` իսկ դուք ունե՞ք տարօրինակ ֆոբիաներ: Կարող եք կիսվել մեկնաբանություններում: