«Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Ջեյմս Դուհանի աճյունը 12 տարի գաղտնի պահվել է Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ)։ Այս մասին գրում է The Times-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ դերասանի որդին՝ Քրիսը, գործարար Ռիչարդ Գերիոտին խնդրել է ՄՏԿ տեղափոխել հոր աճյունը, որը պատված է եղել նրա դիմանկարով: 2008 թվականի հոկտեմբերին գործարարը, որը կայարան էր ուղեւորվել որպես տիեզերական զբոսաշրջիկ, կարողացել է անցկացնել լուսանկարը եւ այն թաքցնել «Կոլամբուս» եվրոպական մոդուլի ներքին ծածկույթի տակ:

Գործարարի խոսքով՝ դա արվել է գաղտնի։ Գերիոթը, տուգանքից խուսափելով, դերասանի հարազատներին խնդրել է հրապարակել այդ փաստը։ Դուհանի ընտանիքը ուրախացել է, որ նրա աճյունը կայանում է եղել, թեեւ տխրել է, որ չի կարելի դա հանրայնացնել։ Դուհանի որդին բացատրել է, որ տիեզերքը իր հոր կրքերից մեկն էր, ուստի նա երազում էր գնալ այնտեղ:

Կանադացի դերասան Ջեյմս Դուհանը հայտնի է դարձել «Աստղային ճանապարհ» սերիալում կերտած Սքոթի դերով։ Նա մահացել է 2005 թվականին՝ 85 տարեկանում։