Ամերիկացի հիփ-հոտ կատարող Քանյե Ուեսթը որոշել է կրկին ձայնագրել իր իններորդ սկավառակը՝ «Donda», ձեռնարկատեր եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից ամուսնալուծութան պատճառով։ Արտիստը կբացահայտի հարաբերությունների եւ բաժանման մանրամասները, գրում է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Քանյեի նոր ալբոմը Քիմի հետ հարաբերությունների ու նրանից բաժանության մասին կլինի։ Նա դրանով է զբաղված արդեն մի քանի ամիս»,- հայտարարել է թերթի զրուցակիցը։ Նրա խոսքով՝ Քարդաշյանը Ուեսթին խնդրել է ընտանիքը հանրության առաջ չնվաստացնել, սակայն ռեփերը մտադիր է երկրպագուներին ներակայացնել «պատմության իր մասը»։

«Նա հայտարարություններ չի անի, սակայն սկավառակում երգեր կլինեն այն մասին, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել այս տարիների ընթացքում»,- նշել է աղբյուրը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամուսնալուծությունից հետո Ուեսթը ծրագրում է Լոնդոն մեկնել եւ Եվրոպայում քարոզչի գործունեություն ծավալել։

Աղբյուրը հունվարի 6-ին հայտնել էր, որ Քարդաշյանն ու Ոիեսթը բաժանման եզրին են։ Իբրեւ նախաձեռնողը հիփ-հոփ արտիստի կինն է։