Դերասան, շոումեն Միխայլի Գալուստյանը հայտնել է, որ նոյեմբերին հիվանդացել էր կորոնավիրուսով։ Նա Instagram-յան հրապարակմամբ հայտնել է, որ զգացողություննը լավագույնը չեն եղել, եւ ինքը չի ցանկանում, որ որեւէ մեկն ունենա դրանք։
«Նոյեմբերին կյանքումս առաջին անգամ անհամ էկլեր, կոտլետներ ու շատ այլ բաներ փորձեցի։ Անկեղծ ասած՝ այնքան էլ հաճելի չէր։ Տանը ոչ մի հոտ չէի զգում։ Գուշակո՞ւմ եք՝ ինչու։ Ես խոսում եմ COVID-19-ի մասին։ Հիվանդ էի բավական երկար ժամանակ եւ չեմ կարող այդ շրջանը հաճելի անվանել։ Ինքնազգացողությունս զզվելի էր, եւ պարզվեց, որ ախտահարված է թոքերիս 20 տոկոսը»,- իր միկրոբլոգում գրել է Գալուստյանը։
Միխայիլ Գալուստյանի խոսքով՝ ինքն ուզում է, որ աշխարհում ոչ մի մարդ չբախվի խնդիրների հետ, որոնք իր հետ բերում է կորոնավիրուսը։