Հայտնի շոումեն, կատակերգու Միխայիլ Գալուստյանը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի հիվանդանոցից, որի ծննդատունը երեկ ռմբակոծվել է։ Այդ պահին այնտեղ բժիշկներ ու հիվանդներ են եղել, իսկ կադրերից մեկում երեւում է, որ ռմբակոծությունը բժիշկներին չի խանգարել ավարտին հասցնել վիրահատությունը։
«Հայ բժիշկները կյանքեր են փրկում նույնիսկ հրթիռային հարվածների ժամանակ։ Սարսափելի է, ցավալի է տեսնել այս ամենը։ Ինչպե՞ս կարելի է հարվածել ծննդատանը»,- գրել է Գալուստյանը։