Շատ երկրպագուներ վստահ են, որ ՈւՀԱ-ն Գալուստյանին բերեց ոչ միայն հանրաճանաչություն, այլեւ մեծ գումարներ, բայց հենց ինքը `շոումենը Peopletalk-ի հետ հարցազրույցի ընթացքում խոստովանել է, որ ծրագրի ներկայացումները երբեք չեն վճարվել:
«Մասնակիցները բեմ են բարձրանում անվճար, քանի որ ՈՒՀԱ-ն հանրաճանաչ հեռուստատեսային խաղ է, որը դիտում են միլիոնավոր մարդիկ։ Այն դրսեւորվելու հնարավորություն է տալիս, կարիերան սկսելու եւ կապեր հաստատելու արդյունավետ միջոց է: Ինչն էլ պատահեց ինձ հետ: Այն, ինչ ինձ տվել է ՈւՀԱ-ն, չի կարելի գնել ոչ մի գումարով», - բացատրել է Միխայիլը:
40-ամյա կատակերգուն խոստովանել է, որ Ալեքսանդր Մասլյակովի ակումբի շնորհիվ կարողացավ հաղթել աստղային հիվանդությունը:
«Բավականին վաղուց եմ հիվանդ եղել այս ամենով. դեռ ՈՒՀԱ-ում էի: Իմունիտետը զարգացել է, այդ իսկ պատճառով ոչ մի ոսկե զուգարանակոնքեր, նկարահանումներին՝ Լյուդվիգ II-ի ժամանակի գդալներ», - վստահեցրել է Գալուստյանը:
Գալուստյանը մեկնաբանել է նաեւ այն լուրերը, ըստ որոնց, գումարի պատճառով նա վիճել է TNT-ի ղեկավարության հետ եւ բացատրել է, թե ինչու է հեռացել ալիքից:
«Ես ոչ մեկի հետ չեմ վիճել: 2016 թվականից ես TNT-ով նախագծեր չեմ ունեցել, ուստի սխալ է ասել, որ ինչ-որ մեկը տեղափոխվել է եւ ինչ-որ բան է փոխվել», - հեռուստաալիքից ֆինանսական անհամաձայնության պատճառով հեռացման մասին լուրերը մեկնաբանել է հումորիստը։