Ռուս երգչուհի Ժասմինը «Երեկոյան շոուի Ալլա Դովլաթովնայի հետ» («Вечернего шоу с Аллой Довлатовой») հաղորդման ընթացքում հայտնել է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով։ Նրա խոսքերը մեջբերում է Teleprogramma.pro-ն։

«Ես ու որդիս՝ Միրոնը, մի քանի ամիս առաջ հիվանդացել էինք կորոնավիրոսով։ Ես կարծում էի, թե մեզ մոտ գրիպ է։ Ամեն տեսակ անալիզներ հանձնեցինք, բայց բժիշկները չէին կարողանոմ հասկանալ՝ ինչպես է կատարվում մեզ հետ։ Շատ բարձր ջերմություն էր առկա, ուժեղ հազ։ Ես տաս օր պառկած էի եւ վեր չէի կենում»,- պատմել է երգչուհին։

Дети Жасмин переживают за отца - STMEGI

 

Ժասմինը նաեւ խոստովանել է, որ ինքն, ինչպես եւ ռուսական էստրադայի մյուս աստղերը, ներկա է եկել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ՝ Ալլայի հոբելյանին։ Նա այնտեղ հանդիպել է Լեւ Լեշչենկոյին, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երգչուհին նշել է, որ այդ երեկո բարեւել են միմյանց ու երկար չեն շփվել։