Ռուսաստանում հայտնի արտիստ, շոումեն եւ պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը որոշել է գրանցել սեփական ապրանքանիշը՝ «Понять и простить» («Հասկանալ ու ներել»)։ Համապատասխան դիմումն արդեն իսկ ներկայացվել է «Ռոսպատենտ», հայտնում է «Մոսկվա» գործակալությունը։

Картинки по запросу миша галустян инстаграм

Ապրանքանշանի գրանցումը Գալուստյանին հնարավորություն կտա դրա ներքո արտադրել եւ վարձույթի հանձնել ֆիլմեր, արտադրել ու վաճառել 3D ակնոցներ, զբաղվել գովազդով ու մարկետինգով։ Նրան թույլ կտրվի նաեւ բրենդային խմիչքներ, այդ թվում ալկոհոլ ու գրասենյակային ապրանք արտադրել։

Ապրանքանիշի անունը վերցված է «Бородач» կատակերգական սերիալից հայտնի թիկնապահից։ Գալուստյանի հերոսը մշտապես հայտնվում է ծիծաղաշարժ իրավիճակներում եւ գործածում այդ արտահայտությունը։

«Մինչ Գալուստյանը չորոշի այդ մասին անձամբ պատմել, մենք այդ առնչությամբ ոչինչ չենք մեկնաբանի։ Առայժմ նա հաստատ ոչինչ չի ասի»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Դիմումը ներկայացվել է Նշան Սերգեեւիչ Գալուստյանի կողմից՝ անունը, որը հումորիստին տվել են ծնվելուց հետո։

 

 

 

 

 NEWS.am STYLE