Բրեդ Փիթն առաջիկա հարսանիքի նախաշեմին Անջելինա Ջոլիին է նվիրել իր նախատատի ամուսնական մատանին:
Huffington Post-ի փոխանցմամբ, 37-ամյա դերասանուհին արդեն կրում է ընտանեկան թանկարժեք իրը: Առաջին անգամ 250 հազար դոլար արժողությամբ ոսկե մատանին Ջոլիի ձախ ձեռքի մատնեմատին նկատել են Ռուանդա նրա այցելության ընթացքում: Այն ժամանակ սա բազմաթիվ լուրերի ակնթարթային տարածման պատճառ դարձավ, թե Ջոլին եւ Փիթը գաղտնի հարսանիք են արել: Սակայն աստղերն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ հարսանիքը, ենթադրաբար, կկայանա այս տարվա մայիսին: Արարողությունը նախ կանցկացվի Լոս Անջելեսում, այնուհետեւ զույգի ֆրանսիական կալվածքում:
Ջոլիի եւ Փիթի հարսանիքը դառնալու է 2013 թվականի ամենամեծ իրադարձություններից մեկը: