Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր տոնական կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին դեղին գույնի, միջին երկարության զգեստ է կրում։ Սոնան բարձրակրունկներ է ընտրել ու պարզ սանրվածք։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել երգչուհուն. «Իմ գեղեցկուհի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոնա Շահգելդյանը ներկայացել էր հմայիչ կերպարում։ Տաղանդավոր երգչուհին կրում էր սեւ բլուզ։ Նրա կերպարն ամբողջացնում էին զարդերը։ Սոնան արձակել էր վարսերը, մեղմ շպարով էր։