Քանյե Ուեսթը շարունակում է թարմացնել իր Twitter-ը եւ ապահովել ինֆորմացիայով։ Այս անգամ նա թվիթ է ուղարկել Վալտեր Վան Բեյրենդոնկին՝ ի պատասխան իր վաղեմի ընկեր՝ Վիրջիլ Աբլոյի հասցեին դիզայների քննադատությանը։ «Վիրջիլը կարող է անել այն, ինչ ցանկանում է։ Դու գոնե պատկերացնում ես, թե որքան դժվար էր մեզ հայտնի դառնալը։ Հեռանա՞լ Չիկագոյից»,- գրել է ռեփերը։
Այնուհետեւ նա դիմել է Diet Prada-ի Instagram-էջին, որը սովորաբար բացահայտում է առանձին դիզայներների եւ բրենդների փոխառությունները՝ նշելով աֆրիկյան կուբիզմի եւ Պաբլո Պիկասոյի աշխատանքների միջեւ նմանությունը: Հետագա մի քանի գրառումներն ակնարկում են YEEZY նոր, ջրակայուն պայուսակների դիզայնի եւ adidas YEEZY սպորտային կոշիկների նախատիպերի մասին, որոնք կարծես ստեղծվել են YEEZY Foam Runner մոդելի հիման վրա: Ավարտելով մի շարք գրառումները, Քանյեն գրել է, որ ոգեշնչվում է նկարիչ Ջեյմս Թերելով։
Աղբյուրը՝ Theblueprint