Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բաց կապույտ տաբատ է կրում եւ սպիտակ շապիկ։ Քրիստինան նախապատվություն է տվել սպորտային կոշիկներին ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։