Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Քրիստինան բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է գեղեցիկ նախշերով զարդարված պայուսակը։

 

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Կալիֆոռնիայում։ Քրիստինան ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ կաշվե տաբատ, սպորտային բլուզ եւ կոշիկներ։ Նա արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ու պայուսակ ընտրել։ «Սեւ հագուստի սիրահարներ ունե ՞մ իմ հետեւորդներում»,- հարցրել էր նա։