Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Քրիստինան կրում է սեւ բլուզ, նույն երանգի ջինսե տաբատ եւ սպորտային կոշիկներ։ Նա արձակել է ալիքավոր վարսերը, նախընտրել քնքուշ շպար։ Հրապարակմանը կից դերասանուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Անորոշ հայացք դեպի հեռուն...

Հեռու, որտեղ նայելիս սպասում ես շաատ հարցերի պատասխանների, որոնք դեռ երկար ժամանակ չես գտնելու․․․

Անասելի դժվար զգացողություն, երբ չգիտես ու՞ր է գնում ժամանակը, ու՞ր է գնում մոլորակը, որտեղ և երբ պետք է կանգ առնի»: