Դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում դերասանուհին պատառոտված ջինսե տաբատ է կրում եւ բաց վարդագույն վերնազգեստ։ Քրիստինան նախապատվություն է տվել պարզ սանրվածքին։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ժամացույց եւ թեւնոց։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Կալիֆոռնիայում։