Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է տատիկի՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, «Հոգու եւ պարի թատրոնի» հիմնադիր Սոֆի Դեւոյանի հետ։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում նրանք ջերմ գրկախառնված են։ Տիկին Դեւոյանը կրում է կարմիր բլուզ, նա հավաքել է վարսերը, նուրբ շպարով է։ Նրա թոռնուհին սեւ բլուզով է, արձակել է վարսերը, քնքուշ շպարով է։ Ջերմ հրապարակմանը կից կրտսեր Սոֆին դիմելով տատիկին՝ գրել է․ «Իմ ամենասիրելի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Սոֆին սպիտակ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը ոճային ու հետաքրքիր աքսեսուարներ էր ընտրել՝ ականջօղ եւ մատանիներ։ «Երազում եմ թեյել նրա հետ, ում հետ թեյը կսառչի ու ես այդպես էլ չեմ խմի այն...»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին։