Դերասանուհի, պարուհի Սոֆի Դևոյանը ջերմ ֆոտոշարք է հրապարակել սիրելիի հետ: Լուսանկարները զետեղվել են երիտասարդ դերասանուհու Ինստագրամի էջում:
Դևոյանը հրապարակմանը կից նաև գրառում է կատարել.
«Ծաղիկները երբեք շատ չեն լինում
Հեքիաթային սիրունություն էր) անակնկալ ձևով հայտնվեցի ծաղիկների անծայրածիր դաշտում ու չէի հավատում, որ իրական են
Սենց տեսարան տեսել էի ֆիլմերում
ու այսօր ուզում եմ, որ դուք նույնպես տեսնեք ու վայելեք այս գունավոր գեղեցկությունը
Ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը հասկանա որ մեր մտքերը,երազանքները կատարվելու սովորություն ունեն)
Ճիշտ երազեք,իսկական,ուժեղ...
Երազեք գործեք և դրանք մի օր անպայման կդառնան իրականություն
Թող ձեր կողքին լինեն արժանի մարդիկ ովքեր ձեր կյանքը կգունավորեն,կծաղկեցնեն,կսիրեն
Աղջիկներ մենք արժանի ենք ամենասիրուն կյանքին»,- գրել է նա: