Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում Սոֆին պատկերված է մայրիկի՝ երգչուհի Զարուհի Բաբայանի հետ։ Մայր ու դուստր ջերմ գրկախառնված են։ «Իմ Մամա»,- հրապարակումը ջերմ մակագրել է պարուհին։ Մեկնաբանություններում հետեւորդները նրանց բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Գեղեցկուհի մայր ու աղջիկ»։
Օրերս հրապարակված կադրերում Սոֆին սեւ վերնազգեստ էր կրում, որը զարդարված էր մոխրագույն կոճակներով։ Սոֆին արձակել էր մազերը, նախապատվություն տվել կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր ականջօղը։ Սոֆին լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին արել. «Սիրուն աղջիկ, բարի չքնաղ», «տիկնիկ»։