Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին սեւ զգեստ է կրում։ Նա նախապատվություն է տվել նույն գույնի բարձրակրունկներին, արձակել մազերը։ «Ինձ ավերակ թողեցիր…»,- հրապարակումը մակագրել է Սոֆին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։

 

Ավելիա վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր տատիկի՝ Սոֆի Դեւոյանի եւ մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ։ Նրանք բեմական, վառ հագուստ էին կրում։ «Անկախ նրանից, թե ուր են սեւեռված մեր հայացքները, բոլորիս նպատակը մեկն է՝ սիրով լցնել մեր եւ մեր կողքինների կյանքը: ՍԵՐ ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ»,- հրապարակումն այսպես էր մակագրել Սոֆին։