Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Սոֆին ջինսե տաբատ է կրում, բաց գույնի պիջակ։ Նա արձակել է մազերը եւ գլխարկ է ընտրել։ Կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։ «Ես իմ ու քո քաղաքում երջանիկ եմ»,- հրապարակումը մակագրել է Սոֆին, իսկ հետեւորդները նրան հաճոյախոսություններ են գրել. «Արեւոտ աղջիկ»։