Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Զարուհի Բաբայանը հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր վզնոց, մատանի եւ ականջօղեր։

Հիշեցնենք՝ ավելի վաղ երգչուհուն հետ լուսանկար էր տեղադրել նրա դուստրը՝ պարուհի Սոֆի Դեւոյանը։ Կադրերում մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Նրանք երեկոյան կերպարում էին։ «Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Միշտ կողքիս եղիր, Իմ Ամենաթանկ»,- լուսանկարը մակագրել էր Սոֆին։