աշխարհահռչակ ռեփեր, «Գրեմմիի» դափնեկիր ու Քիմ Քարդաշյանի սիրելի ամուսին Քանյե Ուեսթին, որն այսօր՝ հունիսի 8-ին, նշում է ծննդյան 43-ամյակը:
Երաժշտական կարիերան Ուեսթը վաղ տարիքից է սկսել՝ 1990-ից մինչեւ 2000-ականները հանդես գալով՝ որպես երաժշտական պրոդյուսեր: Կարիերայի այդ փուլում նա մասնակցել է այնպիսի արտիստների հիթերի ստեղծման գործընթացին, ինչպիսիք են՝ Jay Z-ն, Ալիշա Քիզն ու այլք:
Քանյե Ուեսթը թողել է քոլեջը՝ երաժշտությամբ զբաղվելու համար: Որպես ռեփեր՝ իր առաջին ալբոմը նա թողարկել է 2004-ին՝ The College Dropout խորագրի ներքո: Դրան հաջորդել են նրա մյուս հանրահայտ ալբոմները՝ Late Registration, Graduation, 808s & Heartbreak, My Beautiful Dark Twisted Fantasy, Watch The Throne, Yeezus, The Life of Pablo, ye, Jesus is King:
Քանյե Ուեսթը հայտնի է նաեւ իր անկեղծ ելույթներով, որոնք հաճախ սկանդալի թեմա են դառնում լրատվամիջոցներում, սակայն այսօր ներկայացնում ենք ռեփերի 8 ոգեշնչող մեկնաբանությունները կյանքի տարբեր երեւույթների մասին: