39-ամյա Քիմ Քարդաշյանը արձագանքել է նոր իրադարձություններին։ Աստղի Skins ապրանքանիշը ներկայացրել է պաշտպանիչ դիմակների դեբյուտային հավաքածուն։

Ռեալիթի-շոուի աստղը բազմիցս խոստովանել է, որ սիրում է նյուդը, իսկ նրա ապրանքանիշի արտադրանքը միայն ընդգծում է մաշկի գույնի տարբեր երանգները: Պաշտպանիչ դիմակների հարցում Քիմը որոշել է առաջնորդվել նույն սխեմայով։

Մոդելը թողարկել է անհատական պաշտպանության միջոցների առաջին հավաքածուն, որը բաղկացած է հինգ մոդելից, որոնք համապատասխանում են մաշկի տարբեր երանգներին: Հավաքածուն անմիջապես վաճառվել է։ Նման հաջողությունը զարմացրել է անգամ միսիս Քարդաշյան-Ուեսթին։

 

Նա երկրպագուներին խոստացել է, որ արդեն հաջորդ շաբաթ դիմակները կրկին հասանելի կլինե: Քիմն ընդգծել է, որ կարանտինի պայմաններում լայնածավալ արտադրություն հաստատելը հեշտ չէր։ Քարդաշյանը պատմել է, որ 10 հազար դիմակ նվիրաբերել է մի քանի հասարակական կազմակերպությունների։