Maxinfo.am-ը գրում է.
Իդեալական մաշկը գեղեցկության և հմայքի խորհրդանիշն է: Հմայիչ երևալու համար պետք է հետևել մաշկի խնամքին: Մենք սնվում ենք ամեն օր, որպեսզի մեր օրգանիզմը կարողանա շարունակել իր կենսագործունեությունը: Ամեն օր աշխատում է նաև մեր մաշկը, և նրա աշխատանքը շատ պատասխանատու է' պաշտպանություն: Ձմռանը մենք տաք ենք հագնվում, սակայն մեր դեմքը մնում է բաց և անպաշտպան, ինչից մեկ-մեկ դառնում է չոր և գունատ: Նման խնդրից խուսափելու համար անհրաժեշտ է շաբաթը երկու անգամ դնել սնուցող դիմակներ:
Մեղրով դիմակ' չոր մաշկի համար
Այս դիմակը ձեր մաշկին կհաղորդի թարմություն ու փայլ, ինչպես նաև նրա մեջ պարունակվող օգտակար նյութերը կսնուցեն ձեր մաշկը' ձմռան ընթացքում: Մեկ ձվի դեղնուցը և մեկ հացի գդալ մեղրը խառնեք իրար հետ: Այնուհետև մաքրեք դեմքը, մերսեք և շրջանաձև շարժումներով դրեք դիմակը: Այն դեմքի վար թողեք 15 րոպե, իսկ հետո լվացեք գոլ ջրով:
Յուգուրտով դիմակ' յուղոտ մաշկի համար
Կաթնային մթերքները յուղոտ մաշկի համար անփոխարինելի են: Դրանք ոչ միայն հարստացնում են մաշկը վիտամիններով, այլև հեռացնում են յուղոտ փայլը: Դիմակի համար անհրաժեշտ է' -մեկ հացի գդալ բնական յոգուրտ -մեկ թեյի գդալ մեղր, կես գրեյպֆրուտի կեղև: Քերիչով անցկացրեք գրեյպֆրուտի կեղևը և խառնեք մեղրի հետ: Ստացված զանգվածը դրեք դեմքին և սպասեք 20 րոպե: Կարելի է ավելացնել նաև կանաչ թեյ: Այն օժտված է հանգստացնելու հատկությամբ:
Շարունակությունը՝ այստեղ: