Maxinfo.am-ը գրում է.
Կինոյի և թատրոնի դերասան Դավիթ Թադևոսյանի հետ իմ զրույցը սկսեցի մարդու մասին խոսելով, որովհետև նախ ինձ մարդու մեջ հետաքրքիր է մարդը, հետո նոր դերասանը: Գտա Մարդուն… ում կես լուրջ, կես կատակ մտքերը հաստատվելով՝ անկեղծ էին ու ըստ էության, որը շարունակվելով դառնում էին խռովք, ինքն իր հետ, բոլորի հետ: Դերասան, ում արտիստիկ կերպարը նույն քան հետաքրքիր էր, որքան մարդու իր տեսակը, ում հոգում նստած է նուրբ, հավասարակշռված, գեղեցիկ մի բան, ով գիտի ինչ բան է չափը…
Զրույց՝ շնորհալի դերասան, անչափ հետաքրքիր ու խելացի մարդ՝ Դավիթ Թադևոսյանի հետ:
-Ժամանակը արագահոս է իր անժամանակ, աներևույթ գոյությամբ, եթե խոսելու լինեիր ժամանակի հետ, ի՞նչ կասեիր, ինչպե՞ս կարդարացնեիր այն, որ չես հասցրել անել կամ հակառակը:
-Եթե խոսելու լինեի, առաջինը՝ ներողություն կասեիր, որ հաճախ ժամանակը վատնում ենք անկախ մեր կամքից ու շատ բան չենք կարողանում հասցնել, բայց դե կյանքը անընդհատ մեզ պահում է իր ստեղծած ժամանակի տիրույթում, որ մարդ իր սկսած գործը հասցնի իր ավարտին: Ես կարողանում եմ ամեն մի լավ գործ հասցնել իր վերջնակետին: Շատ կուզենայի, որ շատ ժամանակ լիներ ու ես շատ ժամանակ տրամադրեի իմ ընտանիքին… Ճիշտ է պետք օգտագործել ժամանակը, որ այն քեզնից չխռովվի, կուզենայի ավելի շատ ժամանակ տրամադրել, իմ այն մեծ ու սուրբ ընտանիքին, երկու տարեկան որդուս, ում ամենից շատն եմ սիրում… Ավելի շատ ժամանակ կուզենայի տրամադրել, թե իմ կարիերայի, և թե իմ անձնական խնդիրներին:
-Ո՞րն է այն դերը, որ խաղացել ես ու հպարտությամբ կարող ես ասել, որ հաջողված է:
-Իհարկե մի քանիսը կարող եմ հիշել, բայց այժմ հիշեցի, երբ ուսանող էի թատերական ինստիտուտի, ինձ առաջարկվեց Լևոն Շանթի «Կայսր» պիեսում, կայսր խաղալ: Իրոք, շատ մեծ պատասխանատվություն, քաջություն պետք է ունենայի այդ լուրջ ներկայացման մեջ խաղալ մի դեր, որ քեզնից առաջ հանճարեղ դերասաններ են խաղացել: Երբ այդ մեծ պատասխանատվությունը վերցրեցի ինձ վրա ու խաղացի, մտածում էի, ինչ արձագանքներ կլինեն: Բայց մեծամտություն չլինի, ասեմ, որ շատ հաջողված ու բարձր գնահատականներ լսեցի, հատկապես մեր ավագ, կենսագրություն, փորձառություն ունեցող արվեստագետների կողմից, որը ինձ թևաթափ չարեց… ու ոչ էլ մեծամտացա, ընդհակառակը, դրանից հետո ավելի լուրջ էի վերաբերվում, ու հենց այդ տարիներից սկսվեց ավելի պատասխանատվությունը մեծանալ դեպի աշխատանքը, որը սիրում ես ու քոնն է: Որովհետև հանդիսատեսն է դերասանին դերասան դարձնում, իսկ արդեն այդ տարիներին հանդիսատեսի բուռն, դրական արձագանքը ինձ ուժ տվեց, որ նույն թափով աշխատեմ ու որ ինձնով հպարտանան: Հետո անցումը դեպի կինո, որը լրիվ ուրիշ աշխարհ է, կարող եմ նշել «Նժդեհ» ֆիլմը, որտեղ ես խաղացի Գաբրիել Խորխանյան, որն իրական կերպար էր, իսկ իրական կերպար մարմնավորելը ավելի լուրջ ու ավելի փորձ է պահանջում, կարծում եմ այստեղ էլ կարողացա բարձր պահել դերասանի իմ մասնագիտությունը: Եվ ֆիլմը կրկին ընդունվեց հանրության կողմից: Կարող եմ նշել նաև «Խաղից դուրս» ֆելմը, որը կրկին ինձ համար իմ կյանքում մեծ ու ծանրակշիռ դեր ունեցավ:
Շարունակությունը` այստեղ: