Ամերիկյան աշխարհահռչակ Platinum Motorsports ընկերության սեփականատերեր Ջեք և Ջորջ Քեշիշյանները ավտոաշխարհում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում են։ Նրանք զբաղվում են ավտոմեքենաների ռեսթայլինգով և հաճախորդներ ունեն աշխարհի տարբեր ծայրերից. նրանց մատուցած ծառայություններից է օգտվում անգամ Քիմ Քարդաշյանը։
Եղբայրներից Ջորջը անհանգստացած է սահմանային դեպքերի և լարվածության համար։ Նա ինսթագրամում կատարել է հետևյալ գրառումը.
«Աղոթում եմ Հայաստանի հզորության և անվտանգության համար։ Խորապես ցավակցում եմ այն ընտանիքներին, որոնք տուժել են մեր սարսափելի կորուստներից»։