Chanel նորաձեւության տան ներկայացուցիչները հայտնել են, որ ապրանքանիշը կսկսի հիվանդանոցային խալաթներ եւ պաշտպանիչ դիմակներ արտադրել։ Chanel-ն այդ կերպ արձագանքում է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանի հայտարարությանը։
Նա հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում երկրում 40 մլն պաշտպանիչ դիմակ է օգտագործվել. նրա խոսքով՝ բժիշկները, բուժաշխատողները եւ ոստիկանությունը դրանց պակաս ունեն։
«Այսօր մենք մոբիլիզացնում ենք մեր գրեթե ամբողջ աշխատուժն ու գործընկերներին՝ պաշտպանիչ դիմակների ու խալաթների արտադրության համար»,- նշել է Chanel-ի ղեկավարությունը։