Reebok-ը դիմակների 3 տեսակ է ներկայացրել, որոնք կարելի է կրել մարզումների ժամանակ:
Ապրանքանիշի դիմակները լիովին ծածկում են մարզիկի գլուխը եւ նույնիսկ մամուռ են պարունակում՝ օդը մաքրելու համար:
Սպորտային Reebok ապրանքանիշը դիմակների 3 նախատիպ է ստեղծել, որոնք ոչ միայն պաշտպանում են մթնոլորտի վտանգավոր մասնիկներից, այլեւ տերերին զգուշացնում են թթվածնի մակարդակի եւ այլ կենսական կարեւոր ցուցանիշների մասին: Այս մասին գրում է FastCompany-ը:
«Աշխարհի տարբեր մասերում՝ հատկապես Ասիայում, մարդիկ փողոցում մարզվելիս հաճախ դիմակներ են կրում: Կորոնավիրուսը մեծացնում է դիմակների պահանջարկը»,- գտնում է Reebok-ի նորարարությունների լաբորատորիայի ղեկավար Դոն Ալբերտը:
Ընդհանուր առմամբ Reebok ապրանքանիշը ներկայացրել է դիմակների 3 տեսակներ, որոնք կարելի է կրել մարզումների ժամանակ, այդ թվում եւ ջրում:
«Ընկերության սենսորային դիմակը բերանի շրջանում թափանցիկ էկրան ունի: Reebok-ը ցույց է տվել, որ մարդիկ սպորտն ընկալում են որպես սոցիալական ակտիվություն, նրանց դուր է գալիս ցույց տալ հույզերը եւ տեսնել շրջապատողների դեմքերը»,- ասել է Ալբերտը:
Ընկերությունը նաև ցանկանում է այս դիմակը հագեցնել սենսորներով՝ սրտի աշխատանքը և շնչառության մակարդակը հետևելու համար:
«Սուզման դիմակը բաղկացած է թափանցիկ էկրանից՝ ամբողջ դեմքի վրա, գլխարկից և շնչառական սարքից, որն ամբողջովին ծածկում է գլուխը», – նկարագրել է լաբորատորիայի ղեկավարը:
Ըստ նրա, հնարավոր կլինի կարգավորել այս դիմակի ներսում եղած պայմանները`ջերմաստիճանից մինչև թթվածնի մակարդակ:
«Մեր ամենահամարձակ դիմակը մաքրող դիմակն է: Այն բաղկացած է օրգանական նյութով շնչառական սարքից, ինչպիսիք են ջրիմուռները կամ մամուռը, որոնք մաքրում են օդը, ներշնչում ածխաթթու գազը մթնոլորտից և ազատում թթվածին»,-ասել է Ալբերտը:
Հայտարարվում է, որ դիմակ մաքրող միջոցը կարողանում է զտել վտանգավոր մասնիկները, ներառյալ վիրուսները:
«Մենք արդեն տեսանք, թե ինչպես են ջրիմուռները օգտագործվում աղտոտված օդը մաքրելու համար, այնպես որ մենք հավատում ենք, որ այն կարող է լինել դիմակի բնական մաքրման համակարգ»,-ասել է Ալբերտը: