Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Նազենին հեծանվի ղեկին է։ Նա կարմիր վերարկու է կրում, երկարաճիտներ։ Կերպարն ամբողջացրել է ոճային գոտին։
«Երբ սովորում ես ժպտալ, չնայած նրան, որ աչքերդ մատնում են, ուրեմն դու մեծացել ես... ու մեծացել ես ոչ թե օրերով կամ տարիներով, այլ Սրտով, մեծ սիրտն է միայն կարողանում Աշխարհին ժպտալ, նույնիսկ, երբ փոխադարձությամբ ստանում է ցավ ու կսկիծ:
Մարդը պիտի նորից սովորի կարեկցել Մարդուն' իր նմանին, գուցե հետո նորից սովորի սիրել, կամ գոնե մի քիչ հարգել ու իսկապես հաշվի առնել:
Բայց սկզբում պետք է սովորի հասկանալ եւ կարեկցել. այդ ժամանակ ամենածանր հոգսը կամ օրն անգամ ավելի թեթեւ կթվան... այնպես չէ՞»,- գրել է գեղեցկուհի դերասանուհին։