Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.

 

«Ես սիրում եմ, երբ օրը սկսվում է լավ ու ջերմ հեռախոսազանգով, երբ արթնացումդ իմաստավորված է, երբ օրդ քեզ նոր սպասումներ է բերում, երբ աշխատանքդ նոր գիտելիքներ է տալիս, և երբ արածիդ արդյունքը տեսնում ես անմիջապես։ Ուղղակի պետք է ԳՈՐԾԵԼ, կյանքի իմպրեսիոնիստական «կտավ»-ը պետք է ճիշտ շրջանակել։


Այսօրվա կարգախոսս Դեկարտյան է. ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ..»: