Երգչուհի Լիլուն լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով նոր սանրվածքը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հագուստ է կրում, սպորտային կոշիկներ։ Նա արեւային ակնոց է ընտրել, իսկ մեկնաբանությունների հատվածում մի քանի հեշթեգ է օգտագործել. «Նոր ոճ», «սանրվածք», «առանց ֆիլտրի»։ Երգչուհին, ի դեպ, առանց շպարի է։
Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին օվկիանոսի ֆոնին։ Լիլուն ու ամուսինը պարում էին, իսկ կադրում պարբերաբար տարբեր մարդիկ էին հայտնվում։ «Իբր ուզում էինք սիրուն վիդեո ունենայինք։ Նայել մինչեւ վերջ»,- հրապարակումը մակագրել էր երգչուհին։ Ի դեպ, զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։