Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ փայլում է իր կերպարներով։ Այս անգամ եւս դերասանուհին հիացրել է հետեւորդներին։
Instagram-յան էջում արված հրապարակմամբ դերասանուհին ցույց է տվել մազերի նոր գույնը։ Լուիզան սպիտակ հագուստ է կրում, գեղեցիկ սանրվածքով է եւ արտահայտիչ շպարով, որն ընդգծում է գեղեցկությունը։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղերով։ «Նոր գույն»,- հրապարակումը մակագրել է Լուիզա Ներսիսյանը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են շռայլել նրան։ «Անկրկնելի», «շքեղ կին», «դուք հիասքանչ եք, խոսքեր չկան»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի վերնաշապիկ էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել, իսկ շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Օգտատերերը շտապել էին հաճոյախոսություններ անել դերասանուհուն։ «Միշտ հմայիչ», «գնալով երիտասարդանում եք»,- գրել էին նրանք։