Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Դիանան բեժ գույնի հագուստ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել է ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան երեկոյան հագուստով էր. նա փայլուն, ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր։