Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։ Սցենարիստը վանդակավոր կոստյում է կրում եւ սպիտակ բլուզ, իսկ կերպարն ամբողջացնում է մեղմ շպարը։ Մեկնաբանությունների հատվածում Դիանան գեղեցիկ օր է մաղթել հետեւորդներին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան սեւ հագուստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Նա արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Եթե դուք թշնամիներ ունեք, ուրեմն այս կյանքում ինչ-որ բանի հասել եք։ Հրաշալի է...»,- այդ գրությամբ էր ուղեկցվում լուսանկարը։

 

 

 

NEWS.am STYLE