Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:
Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին կրկին ու կրկին ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։ Նա կրում է մարմնագույն թեւերով սեւ երանգի բլուզ, գեղեցիկ շպարով է․ արտահայտիչ աչքեր, նուրբ շրթունքներ։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան երեկոյան հագուստով էր. նա փայլուն, ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր։