Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:
Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում։ Դիանան լուսանկարում կրում է սեւ երանգի երկարաճիտներ, մոխրագույնի ու դեղինի համադրությամբ վերարկու։ Առանց շպարի է, վարսերը կոկիկ հավաքված են, իսկ կադրին կից նա մեկնաբանություն չի թողել։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ տաբատ, բլուզ եւ կոստյում։ Նա բարձրակրունկ կոշիկներ էր ընտրել եւ փոքրիկ սեւ պայուսակ, իսկ կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ վզնոցները։ Լուսանկարը մեկնաբանված չէր։