Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում Դիանան հնդկական ոճի հագուստ է կրում, կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարներով։ «Աշխատանքային ընթացք»,- հրապակումը մակագրել է նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են արել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան պատկերված էր ավտոմեքենայում։ Նա սպիտակ բլուզ էր կրում եւ մոխրագույն բաճկոն։ Դիանան արձակել էր մազերը եւ նվազագույն շպարով էր։ Լուսանկարը մեկնաբանված չէր։