Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանն իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով, նոր աշխատանքներով ու ձեռքբերումներով կիսվում է հետեւորդների հետ:

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Դիանան ձմեռային կերպարում է։ Նա կրում է մոխրագույն վերարկու, սեւ զգեստ։ Կերպարը հաղորդավարուհին համադրել է վզնոցի եւ գոտու հետ։ Դիանան մեղմ շպարով է, իսկ վարսերն արձակված են։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում Դիանան հնդկական ոճի հագուստ էր կրում, կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարներով։ «Աշխատանքային ընթացք»,- հրապակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին արել՝ նշելով, որ նա շատ գեղեցիկ է։