Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան ջինսե բաճկոն է կրում եւ գունավոր շարֆ։ Նա արձակել է մազերը, վառ շպար ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Առջեւում գարուն է»։